Մատչելիության հղումներ

logo-print
Կիպրոսի իշխանությունները եմ միջազգային կազմակերպությունները համաձայնություն են ձեռք բերել միջերկրծովյան այդ երկրին 10 միլիարդ եվրոյի հակաճգնաժամային աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Գործարքի մանրամասները հայտարարվել են երկուշաբթի օրը Բրյուսելում։ Մասնավորապես, Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ «Լաիկի»-ի հաճախորդները, որոնք ավելի քան 100,000 եվրոյի ավանդներ ունեն, բավական լուրջ գումարներ կկորցնենք։ Բանկի հաճախորդների թվում մեծ թիվ են կազմում մեծահարուստ ռուսաստանցիները։ Չի բացառվում, որ արդյունքում բանկը կսնանկանա։

Կիպրոսը ստիպված էր համաձայնել այս պայմաններին, որպեսզի կարողանա հայթայթել 5.8 միլիարդ եվրոյի գումար, այլապես Եվրոպական կենտրոնական բանկը սպառնում էր դադարեցնել Կիպրոսի ֆինանսավորումը եւ Կիպորսը կարող էր դուրս գալ եվրո արժույթի գոտուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG