Մատչելիության հղումներ

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, մահացել է Բորիս Բերեզովսկին։ Այդ մասին լրատվամիջոցներին հաղորդել են մեծահարուստ գործարարի ազգականները։

Բերեզովսկին 67 տարեկան էր, անցած 13 տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Լոնդոնում։ Բորիս Բերեզովսկին իրեն համարում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վճռական ընդդիմախոսը եւ հրապարակավ բազմիցս հավաստիացրել է, որ ջանք չի խնայի Կրեմլի դեմ մղած պայքարում։

Անցած շաբաթ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ նախկին ռուսաստանցի օլիգարխը պարտքերը մարելու համար փակում է Լոնդոնի Մեյֆեր շքեղ թաղամասում իր գրասենյակը, վաճառում է Մեծ Բրիտանիայում իր գույքի մի մասը, ինչպես նաեւ արվեստի հարուստ հավաքածուն։

Բերեզովսկին անցյալ տարի պարտվել է Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստի` Ռոման Աբրամովիչի դեմ հարուցած դատը։

Մահվան հանգամանքների մասին այս պահին ստույգ տեղեկություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG