Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ համագործակցության 164 գործողությունից 125-ը Հայաստանը կատարել է


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում

«Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը նախատեսում է 164 գործողություն, որից 125 գործողություն Հայաստանը ամբողջությամբ կատարել է, մնացած գործողությունները մենք կիրականացնենք 2013 թվականին», - այսօր հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հրապարակել են Հայաստանի վերաբերյալ 2012 թվականի տարեկան զեկույցը, որը բաղկացած է անցած տարի Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման գնահատման վերաբերյալ համատեղ հայտարարությունից:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` այսօր ԵՄ առաջընթացի զեկույցի շնորհանդեսին Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրով իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ առաջընթացի զեկույցում նշված թերացումները, մտահոգություները եւ առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG