Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի ապրիլին


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ
Ապրիլին Հայաստան է այցելելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, եւ այդ այցելության ընթացքում կվերջնականացվեն այս տարվա մայիսին մեկնարկող` ԵԽ-ի նախարարների կոմիտերում հայկական նախագահության գերակայությունները եւ միջոցառումների ծրագիրը: Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երեկ ընդունելով ԵԽ-ի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Իռլանդիայի դեսպաններին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաեւ ԵԽ-ի տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց արդյունքը համապատասխան գնահատականի է արժանացել բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներում եւ վարկանիշային աղյուսակներում:

Նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Շուրջ երկու շաբաթ առաջ Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել էր, որ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Երեւան է ժամանելու մարտի երկրորդ կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG