Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները Սերժ Սարգսյանին


Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել է Սերժ Սարգսյանին ուղղված իր վերջնական առաջարկները:

Դրանք են` կամ արտահերթ նախագահական ընտրություններ, կամ այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` միայն համամասնական ընտրակարգով, փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը եւ վերականգնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կուսակցական կարգը, ճշգրտել ընտրացուցակները եւ հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները, պատժել բոլոր ընտրակեղծարարներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է նաեւ իր թիմին փոխանցել հինգ մարզպետներ նշանակելու իրավասությունը, ինչպես նաեւ կառավարության եւ պետական ծառայությունների ութ ոլորտների ղեկավարությունը, դրանց թվում են` դատախազությունը, հարկային եւ մաքսային ոլորտը, Ազգային անվտանգության ծառայությունը, արտգործնախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, վերստուգիչ ոլորտը, արդարադատության խորհուրդը, հակակոռուպցիոն հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG