Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ նրա տիկինը՝ Լիբբին, ուրբաթ օրը այցելել են փետրվարի 18-ին անցկացված ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանին Երեւանի Ազատության հրապարակում:

Այս մասին Թվիտեր սոցցանցի իր էջում տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Հեֆերնը եւ Հովհաննիսյանը զրուցել են հետընտրական գործընթացների մասին: Դեսպանը նաեւ տեղեկացել է Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG