Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԵԽ նախարարների կոմիտեի զեկուցողների խումբը


Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը հետեւող ԵԽ-ի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրախորհրդի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում պաշտպանության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներն ու դրանց կատարման ընթացքը:

Մասնավորապես, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակության անդամներին ներկայացվել են Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողության, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, էթիկայի, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, թրաֆիքինգի, այլընտրանքային ծառայության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախօրեին զեկուցողների խումբը հանդիպում էր ունեցել Հայաստանի ոստիկանությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG