Մատչելիության հղումներ

Կիպրոսը ելքեր է որոնում ճգնաժամից


Կիպրոս - Բանկոմատի վերեւում փակցված գրությունը զգուշացնում է, որ հաճախորդները կարող են ստանալ 260 եվրոյից ոչ ավելի, Նիկոսիա, 22-ը մարտի, 2013թ.
Կիպրոս - Բանկոմատի վերեւում փակցված գրությունը զգուշացնում է, որ հաճախորդները կարող են ստանալ 260 եվրոյից ոչ ավելի, Նիկոսիա, 22-ը մարտի, 2013թ.
Ռուսաստանից ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարրիսի բանակությունները Մոսկվայում անարդյունք անցան, Կիպրոսը սնանկությունից փրկելու համար անհրաժեշտ գրեթե 6 միլիարդ եվրոյի վարկ Մոսկվան չի տրամադրի, նախարարին չհաջողվեց նաեւ իր երկրի բանկային եւ գազային սեկտոր ռուսական ներդրողների ներգրավել, տեղեկացնում է BBC-ն:

Բանկային հաշիվները հարկելու միջոցով այդ գումարը հավաքելու ծրագիրը Կիպրոսի խորհրդարանում տապալվեց, այժմ այդ երկիրը որոշել է համերաշխության հիմնադրամ ստեղծել եւ գումարը հավաքել նվիրատվությունների եւ սոցիալական ծրագրերը կրճատելու հաշվին:

Պաշտոնական Բրյուսելը թերահավատորեն է մոտենում այս ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG