Մատչելիության հղումներ

Անակնկալ ստուգումներ են անցկացվում Ռուսաստանի ՀԿ-ներում


Ռուսաստանի քննիչներն այսօր նախապես չհայտարարված լայնամասշտաբ ստուգումներն են անցկացնում հարյուրավոր հասարակական կազմակերպություններում, այդ թվում իրավապաշտպան կազմակերպություններում։

Իրավապահների փոխանցմամբ, ստուգումների նպատակն է պարզել, թե որքանով է այդ կազմակերպությունների գործունեությունը համապատասխանում դաշնային օրենքներին։

Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհուրդը դիմել է գլխավոր դատախազություն` նշելով, որ տարբեր հասարակական կազմակերպություններից բազմաթիվ բողոքներ է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG