Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Էմփիռեյը հրաժարվեց համերգ ունենալ Ազատության հրապարակում


Խմբի վոկալիստը պնդում է, որ համերգը չեղյալ են համարել զուտ տեխնիկական խնդիրների պատճառով:

«Էմփիռեյ» ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երբ կազմակերպիչներն իրենց տեղեկացրել են, թե Ազատության հրապարակում յուրաքանչյուր շաբաթ անցկացվելու է ռոք փառատոն, իրենք սիրով ընդունել են հրավերը՝ կարծելով, որ փառատոնի ձեւաչափում կլինեն նաեւ այլ ռոք խմբեր, հետո պարզվել է, որ երկրորդ խումբ այդ օրը չի լինելու:

«Երկրորդ խմբի բացակայության դեպքում մենք արդեն խնդիր ունեինք երկու ժամանոց ծրագիր նվագելու, իսկ մենք մոտավորապես 3-4 ամսի է փորձ չենք արել: Իսկ ով մեզ լավ է ճանաչում, գիտի, որ Էմփիռեյը «պրոստո տակ» բեմ դուրս եկող խմբերից չենք: Մինչեւ համերգ 2-3 օր էր մնացել, հնարավոր չէր հասցնել 20-22 գործ բերել էն տեսքի: Դրա համար որոշում կայացվեց, որ ոււղղակի համերգը չկայանա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգիս Մանուկյանը:

Սոցիալական ցանցերում շրջանառվող կարծիքները, թե Էփմիռեյն այս համերգից հրաժարվել է, որպեսզի հետագայում համերգի համար դահլիճ վարձակալելու խնդիր չունենա, Սարգիսը որակեց «պարապ մարդու բամբասանք» ու ասաց, որ իրենք խեղճացող չեն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե գուցե վտանգ են տեսնում, թե կարող են կորցնել ՀՀ վարչապետի պես ունկնդրի, ով գրեթե միշտ ներկա է լինում խմբի համերգներին, Սարգիս Մանուկյանն արձագանքեց. - «Դա խոսում է նրա մասին, որ մեր երաժշտությունը քաղաքական հայացքներ չի ճանաչում: Թե վարչապետն է ներկա եղել, թե ընդդիմադիր քաղաքական գործիչներ»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի կարծում, թե Էմփիռեյը համերգից հրաժարվել է զուտ տեխնիկանան պատճառով:

«Եթե Սարգիսը նախնական համաձայնություն էր տվել, ուրեմն որեւէ բան պետք է չխոչընդոտեր: Այս պահին, եթե իրենց խմբում կան մարդիկ, որ չեն ուզում իրենց համար խնդիրներ առաջանան, Սարգիսը` որպես սիմվոլ այդ խմբի, պետք է գար, վերցներ կիթառն ու ներկա լիներ այնտեղ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG