Մատչելիության հղումներ

Կիպրոսին վերջնագիր է ներկայացվել


Կիպրոսի բանկի վարչական շենքը, Նիկոսիա, արխիվ
Կիպրոսի բանկի վարչական շենքը, Նիկոսիա, արխիվ
Եվրոպական կենտրոնական բանկը Կիպրոսին վերջնագիր է ներկայացրել, որով պահանջել է մինչեւ երկուշաբթի օրը հաստատել ֆինանսական քաոսը կանխելու ծրագիրը։

ԵԿԲ-ն դեռ շարունակում է արտակարգ կարգով աջակցել Կիպրոսին, սակայն աջակցությունը կդադարեցնի, եթե այդ երկրի իշխանությունները չընդունեն խնայողության համար 5 միլիարդ 800 միլիոն եվրո ապահովելու ծրագիրը։ ԵԿԲ-ն նշել է, որ միայն այդ դեպքում կտրամադրի 10-ը միլիարդ եվրոյի օգնություն։

Երեկ Նիկոսիայի խորհրդարանը մերժել է այդ նպատակով բանկերի ավանդները հարկելու տարբերակը։ Կիպրոսի ֆինանսների նախարար Միխաիլս Սարրիսը մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի ֆինանսական աջակցությունը հայցելու համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նույնպես Մոսկվայում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG