Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են։ Այսօր նրանց կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս անգամ տարածաշրջանային այցելությունը համանախագահները սկսեցին Ստեփանակերտից: Երեկ նրանց ընդունել էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւանյան այցին ընդառաջ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է։

Երեւանյան այցից հետո համանախագահները` Իան Քելին, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը կմեկնեն տարածաշրջանից. Բաքվում նրանք կլինեն ավելի ուշ` ապրիլին, մահմեդական տոներից հետո:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG