Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, Վճռաբեկ դատարանն այսօր վարույթ է ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի ազատազրկման դատապարտված ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի , Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի վճռաբեկ բողոքը:

Ակտիվիստներից 3-ը առայժմ կշարունակեն մնալ ազատության մեջ: Մինչեւ վճռաբեկ ատյանի որոշումը Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կիրառվում է չհեռանալու մասին ստորագրությունը: Տիգրան Առաքելյանն անազատության մեջ է 2011 թվականի օգոստոսից:

Հայ ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «ինչպես ողջ գործի ու ընթացած դատավարության, այնպես էլ այսօրվա որոշման հիմքում քաղաքական պատվերն է». - «Բայց փաստն այն է, որ այս փուլում իշխանությունները չցանկացած կալանավորել երիտասարդներին: Ի սկզբանե օգոստոսի 9-ից սկսած այս գործը կրել է քաղաքական բնույթ: Բնականաբար պետք է շարունակել դիտել այս ամեն ինչը քաղաքական հարթության մեջ` զուգորդված ակնհայտ անորակ իրավաբանությամբ»:

Ինչպես ընդհանուր իրավասության եւ վճռաբեկ ատյանների դեպքում, վերաքննիչ դատարանն էլ պարտավորվում է ողջամիտ ժամկետում քննել գործն ու որոշում կայացնել:

«Դատական իշխանությունների անկախության միֆը վաղուց արդեն Հայաստանում կորտրված է, եւ վճռաբեկ դատարանի «ողջամիտ ժամկետի» երկարությունը կամ կարճությունը կախված կլինի համապատասխան պատվերից», - նշեց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG