Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ ՕԵԿ-ը


Իշխանական կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել մայիսի 5-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ համամասնական ընտրացուցակը։

ՕԵԿ ցուցակը բաղկացած է 105 հոգուց: Ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյան եւ Սոֆյա Արթենյանը:

Նախօրեին ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՕԵԿ–ի կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցությունը։

Հանրապետական կուսակցության ցուցակը կազմված է 195 հոգուց: ՀՀԿ ցուցակի առաջին համարը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երկրորդ տեղում շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, իսկ երրորդ տեղում է ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Համաձայն կենտրոնական Ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, այսօր լրանում է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը, ընդդիմադիր «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅ Դաշնակցությունը։

Մինչեւ մարտի 31-ը հանձնաժողովը կգրանցի ընտրական ցուցակները, նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ին:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG