Մատչելիության հղումներ

«Ժամանակակից սերնդին տպագիր գրքով այլեւս չես հրապուրի»


Էլեկտրոնային սարքավորումներից արդեն երկու տարի օգտվող Օվանիտաս բլոգերի հավաստմամբ` էլեկտրոնային գրքերի ոլորտը աստիճանաբար զարգանում է Հայաստանում, սակայն հայկական գրքերի էլեկտրոնային տարբերակների ստեղծումն ու կիրառումը շարունակում է մնալ ոլորտի խնդիրներից:

Հայաստանի էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի խանութներում էլեկտրոնային ընթերցանության համար նախատեսված սարքավորում կարելի է ձեռք բերել առնվազն 45.000 դրամով: Իսկ արտասահմանյան առցանց խանութներում նման սարքեր կարելի է գտնել մոտ 50 ԱՄՆ դոլարով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երբ է վերջին անգամ Օվանիտասը օգտվել սովորական, ավանդական գրքից, նա պատասխանեց` գրքին մոտեցել է մի քանի օր առաջ` երեխայի համար գիրք գնելիս: Նրա կարծիքով, ոչ միայն ճիշտ, այլեւ պարտադիր է հանրակրթական ոլորտում էլեկտրոնային սարքավորումներ տրամադրելու եւ դրանցով դպրոց հաճախելու մշակույթ ձեւավորել:

«Իմ չորրորդ դասարանի երեխայի պայուսակը որ վերցնեք ձեր ձեռքին, կհասկանաք, որ լուրջ առողջապահական խնդիր կարող է ունենալ այդ պայուսակը քարշ տալուց: Իսկ հաստ գրքերի տրցակը կարելի էր փոխարինել ընդամենը մի 300 գրամանոց պլաստմասայի փոքրիկ կտորով, որը էլի իր տեսողությանը որեւէ ձեւով չէր վնասի, մեջը կներառեր բոլոր դասագրքերը»,- մեզ հետ զրույցում նշեց բլոգգերը:

Էլեկտրոնային ընթերացանության համար տարածաշրջանում այժմ հասանելի են amazon mobi ֆորմատը, ePub բաց ֆորմատն ու ռուսական fb 2 ֆորմատը: Օմանիտաս բլոգերը նշեց, որ կան մի քանի ծրագրեր, որոնք թույլ են տալիս փոխել էլեկտրոնային գրքի ֆորմատը:

Ըստ բլոգեր, ծրագրավորող Արմեն Մկրտչյանի` կգա ժամանակ, երբ սովորական շոշափելի գրքերն ու գիրք կարդալու էլեկտրոնային սարքավորումները 20/80 տոկոսային հարաբերություն կունենան, բայց գրքասեր հասարակության մի մասը, այնուամենայնիվ, կշարունակի օգտվել սովորական թղթե գրքից ոչ միայն տեղեկություն, այլ նաեւ գեղագիտական հաճույք ստանալու համար:

«Հայաստանում շատերի մոտ եմ տեսել Kindle սարքերը, թեկուզ Apple-ի արտադրանքները եւ նմանատիպ այլ սարքեր` «թաչ սքրին» էկրանով: Հիմնականում դրանց չափերը` 7 դյույմից սկսած, մինչեւ 10-12»,-ասաց Արմենը:

Բազմաթիվ դպրոցականների ձեռքում արդեն կարելի է պարբերաբար նկատել էլեկտրոնային սարքավորումներ` նշեց բլոգեր Արմեն Մկրտչյանը, քանի որ այժմյան սերնդին շատ դժվար է հրապուրել սովորական, շոշափելի գրքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG