Մատչելիության հղումներ

Վճռաբեկը վարույթ ընդունեց ՀԱԿ-ի ակտիվիստների բողոքը


ՀԱԿ-ի չորս ակտիվիստները ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակման ժամանակ, Երեւան, 20-ը հուլիսի, 2013թ.
ՀԱԿ-ի չորս ակտիվիստները ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակման ժամանակ, Երեւան, 20-ը հուլիսի, 2013թ.
Հայաստանի վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հայ ազգային կոնգրեսի ազատազրկման դատապարտված ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի վճռաբեկ բողոքը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Տվյալ որոշումը նշանակում է, որ ակտիվիստներից երեքը առայժմ կշարունակեն մնալ ազատության մեջ՝ մինչ Վճռաբեկ դատարանի որոշումը Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կիրառվում է չհեռանալու մասին ստորագրությունը: Տիգրան Առաքելյանը 2011-ի օգոստոսից անազատության մեջ է:

Հիշեցնենք, Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր բողոքը` 20-օրյա ժամկետ սահմանելով դրա թերությունները վերացնելու եւ այն կրկին ներկայացնելու համար: Եթե բողոքն այսօր էլ չընդունվեր, երեք ակտիվիստները պետք է տեղափոխվեին կալանավայրեր:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG