Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Երեւանի ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը


Այսօր ժամը 18-ին լրանում է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:

Մինչեւ մարտի 31-ը հանձնաժողովը կգրանցի ընտրական ցուցակները, նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ին:

Այս ընտրություններին մասնակցելու են իշխող Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ընդդիմադիր «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅ Դաշնակցությունը, կոալիցիոն «Օրինաց երկիր»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG