Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ժամանեց Իսրայել


Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Թել Ավիվի մերձակա «Բեն Գուրիոն» օդանավակայանում դիմավորում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, 20-ը մարտի, 2013թ.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Թել Ավիվի մերձակա «Բեն Գուրիոն» օդանավակայանում դիմավորում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, 20-ը մարտի, 2013թ.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր ժամանել է Իսրայել։

Ակնկալվում է, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ Օբամայի հանդիպումների ժամանակ կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրին, սիրիական պատերազմին, Եգիպտոսում իրավիճակին եւ իսրայելա - պաղեստինյան բանակցություններին վերաբերող հարցեր։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների` նախագահ Օբաման եւ պետքարտուղար Ջոն Քերրին նոր առաջարկներ չեն բերել իրենց հետ, հետեւաբար` այցից ճեղքում ակնկալել պետք չէ։

Սա Բարաք Օբամայի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է որպես Միացյալ Նահանգների նախագահ պաշտոնավարման երկրորդ ժամկետում եւ առաջին այցը Իսրայել իբրեւ ամերիկյան պետության ղեկավար։

Քառօրյա ուղեւորության ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նաեւ Արեւմտյան ափում հանդիպելու է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, իսկ Ամմանում` Հորդանանի թագավոր Աբդալայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG