Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Պապի գահակալության արարողությանը


Հռոմի Պապ Ֆրացիսկոսը ողջունում է ներկաներին իր գահակալության արարողության ժամանակ, 19-ը մարտի, 2013
Հռոմի Պապ Ֆրացիսկոսը ողջունում է ներկաներին իր գահակալության արարողության ժամանակ, 19-ը մարտի, 2013
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

«Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG