Մատչելիության հղումներ

Հարձակում Բուլղարիայում` գնչու ընտանիքի վրա


Բուլղարիայի ոստիկանության փոխանցմամբ` պաշտոնաթող 67-ամյա զինվորական սպան հրազենից կրակ է բացել իր հարեւանությամբ ապրող գնչուների ընտանիքի վրա` սպանելով երեք մարդու եւ ծանր վիրավորելով եւս չորսի: Սպան այնուհետեւ ինքնասպանություն է գործել:

Դեպքը տեղի է ունեցել Սոֆիայի արվարձանում, երկուշաբթի ուշ երեկոյան: Պաշտոնաթող զինվորականը մտել է հարեւան տունը եւ կրակ բացել: Մեկ տղամարդ տեղում մահացել է, եւս երկու կին ստացած վերքերի հետեւանքով ավելի ուշ մահացել են հիվանդանոցում:

Հարձակման դրդապատճառները պարզ չեն, բայց ականատեսների պատմելով նրանց միջեւ հաճախակի վիճաբանություններ են եղել:

Այդ վայրում ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը, քանի որ գնչուները սպառնացել են վրեժխնդիր լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG