Մատչելիության հղումներ

Փանջիկիձեն, Դավութօղլուն ու Մամեդյարովը կհանդիպեն Բաթումիում


Տեսարան Բաթումի քաղաքից, արխիվ

Տեսարան Բաթումի քաղաքից, արխիվ

Մարտի 28-ին Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին այսօր Բաքվում Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հայաստանին սահմանակից այս երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները սկսել են կանոնավոր բնույթ կրել, նախորդ հանդիպումը կայացել էր 2012 թվականի հունիսին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG