Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանը պետք է պահպանի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ խոստումներից առաջ շարժվի դեպի հիմնարար իրավունքների իրական խթանում։ Այդ մասին երեկ հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հանձնակատարը ասել է, որ անցած տարվա նոյեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո որեւէ առաջընթաց չի տեսնում այդ երկրում խոսքի ազատության ընդլայնման ուղղությամբ։

«Ինձ մտահոգում են մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ աճող ճնշումների եւ սահմանափակումների վերաբերյալ հաղորդումները», - ընդգծել է Մույժնիեկսը։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը «ձգտում է լռեցնել քաղաքացիական հասարակության ձայնը եւ ճնշում է ցանկացած անկախ դատողություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG