Մատչելիության հղումներ

Վրաստանում «խոզի գրիպից» 25 մարդ է մահացել


Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, երկրում «խոզի գրիպից»` H1N1 վիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 25-ի։

Հիշյալ կենտրոնից «Կովկասպրես» լրատվական գործակալությանը փոխանցել են, որ H1N1 վիրուսով վարակվածների թիվը Վրաստանում կազմել է 316։ Հիվանդությունից մահացել են մեծամասամբ 30-ից մինչեւ 64 տարեկան մարդիկ` 19 դեպք 25-ից։ Մահվան դեպքերի հիմնական պատճառը ուշացումով բժշկի դիմելն է։

Կենտրոնի մասնագետների կանխատեսմամբ` H1N1 վիրուսի տարածման դինամիկան մարտի վերջին կընկնի, իսկ ապրիլին կարող են արձանագրվել միայն եզակի դեպքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG