Մատչելիության հղումներ

logo-print

Չեխիայի հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ ուժեղացնում է իր կազմը


Լեհաստան - Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Պետր Ժիրաչեկը (կենտրոնում) «Եվրո - 2012»-ի հանդիպման ժամանակ գոլ է խփում Լեհաստանի թիմին, Վրոցլավ, 16-ը հունիսի, 2012թ.

Լեհաստան - Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Պետր Ժիրաչեկը (կենտրոնում) «Եվրո - 2012»-ի հանդիպման ժամանակ գոլ է խփում Լեհաստանի թիմին, Վրոցլավ, 16-ը հունիսի, 2012թ.

Չեխիայի ֆուտբոլի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ ուժեղացնում է թիմը:

Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խմբում պատրաստվելով Դանիայի ու Հայաստանի հավաքականների հետ հանդիպումներին` Չեխիայի հավաքականը իր կազմը համալրեց եւս մի հարձակվողով` հրավիրեց «Լացիո»-ի հարձակվող Լիբոր Կոզակին:

Չեխիայի հավաքականի մարզիչները այս որոշումը ընդունեցին, երբ Եվրոլիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչում «Շտուտգարտ»-ի հետ հանդիպմանը Կոզակը հեթ-թրիկի հեղինակ դարձավ` երեք գոլ խփեց գերմանական թիմին, ու հաղթելով 3:1 հաշվով` «Լացիո»-ն անցավ հաջորդ փուլ: Կոզակը 8 գոլով այս պահին Եվրոլիգայի մրցաշարի ռմբարկուն է:

Մարտի 22-ին Չեխիան սեփական հարկի տակ ընդունելու է Դանիայի հավաքականին, իսկ դրանից չորս օր անց` մարտի 26-ին Երեւանում մրցելու է Հայաստանի հավաքականի հետ:

Լիբոր Կոզակին հավաքական հրավիրելու մասին հայտարարվեց երկուշաբթի օրը։ Ավելի վաղ Չեխիայի հավաքականի մարզիչն ասել էր, որ անցյալ տարվա վնասվածքից հետո թիմ է վերադառնում հավաքականի ավագ Տոմաս Ռոսիցկին` «Արսենալ»-ի կիսապաշտպանը: Նաեւ հաղորդվել է, որ Չեխիայի դարպասը կպաշտպանի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը, հարձակվողների շարքում կլինի Մատեյ Վուդրան, ով այս մրցաշարում արդեն 20 գոլ է խփել:

Աշխարհի առաջնության ընտրական երկրորդ խմբում առաջատարը Իտալիան է, որը 4 խաղերի արդյունքում վաստակել է 10 միավոր: Երկրորդ տեղում է Բուլղարիան` 4 խաղից հետո 6 միավորով, Չեխիան երրորդ տեղում է` 3 խաղից ունի 5 միավոր: Հայաստանը չորրորդ տեղում է` 3 խաղից հետո 3 միավորով, այնուհետեւ Դանիան է՝ 3 խաղից 2 միավոր։ Վերջին տեղում Մալթան է, որը միավոր չունի` 3 հանդիպումներում պարտվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG