Մատչելիության հղումներ

ՊՆ-ում ամենամյա օպերատիվ հավաք է կայացել


Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի եւ բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը, տնտեսական դոկտրինին, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներին:

Քննարկվել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին, ռազմավարական զարգացման խնդիրներին, արտաքին քաղաքականությանը, Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակին, մարտական պատրաստությանը եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG