Մատչելիության հղումներ

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության թվինինգ ծրագրի շրջանակներում այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիա:

Գյուղնախարարության հաղորդագրության համաձայն` այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին, եվրոպական ժամանակակակից հասարակությունում սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության հաստատությունների դերին։

Պատվիրակությունը կծանոթանա նաեւ այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես` սննդամթերքի անվտանգության բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG