Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը բովանդակային առաջարկներ է սպասում Սարգսյանից


Րաֆֆի Հովհաննիսյանը բովանդակային առաջարկներ է սպասում Սերժ Սարգսյանից։ Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց մարտի 18-ի կեսօրին Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ: Արձագանքելով մարտի15-ին ուշ երեկոյան Ազատության հրապարակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցին եւ իր հետ շուրջ 20-րոպեանոց առանձնազրույցին` Հովհաննիսյանը հայտարարեց, որ Աբրահամյանին չի դիտում որպես միջնորդ, եւ նա որեւէ կարգավիճակ չունի իրեն որեւէ առաջարկ անելու։

XS
SM
MD
LG