Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինվոր Ջավիդ Մեհրալիեւը։ Այդ մասին հաղորդում է Contact.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմի պնդմամբ` զինծառայողը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով։

Մեհրալիեւը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես բավարար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG