Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բացի Աշոցք - Գյումրի ավտոճանապարհից, Շիրակի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիա - Կարս, Ամասիա - Ցողամարգ ավտոճանապարհները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է, անցանելի է միայն մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթեւեկելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG