Մատչելիության հղումներ

Զենքի արտահանմամբ Չինաստանը հինգերորդն է աշխարհում


Չինական արտադրության Y-20 ռազմական տրանսպորտային օդանավը, հունվար, 2013թ.
Չինական արտադրության Y-20 ռազմական տրանսպորտային օդանավը, հունվար, 2013թ.
Չինաստանը անցել է Մեծ Բրիտանիային եւ զենքի արտահանման ցուցանիշներով այժմ հինգերորդ երկիրն է աշխարհում:

Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն` Պակիստանը չինական զենքի հիմնական գնորդն է:

Նշվում է, որ 2008-2012 թվականներին նախորդ հնգամյակի համեմատ չինական զենքի արտահանումը 162 տոկոսով ավելացել է:

Զենքի արտահանման ցուցանիշներով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է, ում բաժին է հասնում շուկայի 30 տոկոսը, երկրորդը Ռուսաստանն է` 26 տոկոս, երրորդ տեղում Գերմանիան է` 7 տոկոս:

Զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հարավային Կորեան եւ Սինգապուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG