Մատչելիության հղումներ

logo-print

Հովհաննիսյանին ստվերային կառավարության ցուցակ ներկայացվեց


Հայաստան -- Հանրային քննարկում Ազատության հրապարակում, Երեւան, 17-ը մարտի, 2013թ․ Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի

Հայաստան -- Հանրային քննարկում Ազատության հրապարակում, Երեւան, 17-ը մարտի, 2013թ․ Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի

Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երեւանի Ազատության հրապարակում այսօր հորդառատ անձրեւ տակ հանրային քննարկում անցկացրեցին, որի ժամանակ ընդդիմադիր առաջնորդին առաջարկեցին ստվերային կառավարություն կազմել։

Հանրային քննարկման բանախոսներն էին Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հասարակական ակտիվիստ Արայիկ Հարությունյանը:

Իր խոսքում Փաշինյանը նշեց, որ «բաց քաղաքացիական խորհրդի արդյունքում արդեն որոշակի առաջարկներ պետք է արվեն Րաֆֆի Հովհաննիսյանին` նոր իշխանության [ձեւավորման] սկզբունքների ու անձանց մասին»:

«Մնացածին պետք է ընտրի ժողովրդի կողմից ընտրված առաջին դեմքը»,- շարունակեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այս տարվա փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքական դաշտում համակարգային փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ ընդդիմադիր թեկնածուն հաղթել է ոչ թե ընդդիմադիր դաշտում գործող առանցքային կուսակցությունների աջակցության արդյունքում, այլ ժողովրդի քվեարկության, ինչն, նրա խոսքով, նշանակում է, որ նոր իշխանության ձեւավորման գործում նախեւառաջ պետք է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը:

Փաշինյանն այնուհետեւ հրապարակեց մի շարք մարդկանց անուններ, ովքեր իր կարծիքով կարող են մաս կազմել նոր իշխանություններին: Նա նշեց, որ իրենց կազմած ցանկը բաղկացած է 70 հոգուց: Հնչեցվեցին, մասնավորապես, նախագահի նախկին թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Անդրիաս Ղուկասյանի անունները, հիշատակվեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Փաշինյանը հիշատակեց մի շարք քաղաքացիական գործիչների անուններ, այդ թվում՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի, «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG