Մատչելիության հղումներ

Էշթոնի խոսքով Բելգրադ–Պրիշտինա համաձայնությունը «հնարավոր է»


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կարծիք է հայտնել, որ Սերբիան եւ Կոսովոն «կարող են» կարգավորել հարաբերությունները, եթե հաջողվի հարթել կողմերի միջեւ առկա «դժվար խնդիրները»։

Ելույթ ունենալով Բրյուսելում՝ գերմանական Մարշալ հիմնադրամում, Էշթոնը, ով նոր է վերադարձել Կոսովոյից, ասել է, որ Պրիշտինայում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը պատրաստակամ են առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում։

Կոսովոն ցանկանում է, որ Սերբիան ճանաչի իր անկախությունը, իսկ Սերբիան էլ իր հերթին պահանջում է ավելի շատ ինքնավարություն տրամադրել Կոսովոյի հյուսիսային շրջաններում ապրող սերբերին։

Բանակցություններում առաջընթացը կարող է ճանապարհ հարթել Սերբիայի համար դեպի ԵՄ անդամություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG