Մատչելիության հղումներ

logo-print

Human Rights Watch–ը մեղադրում է Սիրիայի իշխանություններին


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Սիրիայի իշխանությունները ընդլայնել են կլաստերային ռումբերի կիրառումը ավելի քան երկու տարի շարունակ նախագահ Բաշար ալ–Ասադի ռեժիմի հրաժարականը պահանջող ապստամբների դեմ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հիմնվելով սիրողական տեսանյութերի եւ դաշտային հետաքննությունների բացահայտումների վրա, պնդում է, որ անցած վեց ամիսներին կառավարական զորքերը 156 կլաստերային ռումբեր են նետել։

Կլաստերային ռումբերի կիրառումը արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում։

ՄԱԿ–ի տվյալներով, ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ բախումների հետեւանքով մոտ 70,000 մարդ է զոհվել, ավելի քան 4 միլիոն մարդ տեղահանվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG