Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնաժողովը կանանց դեմ բռնության վերաբերյալ հռչակագիր է ընդունել


Միացյալ ազգերի կազմակերպությունը կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունների դեմ նոր հռչակագիր է ընդունել։

Խորհրդատվական արժեք ունեցող հռչակագրում, որն ընդունվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կողմից, ասված է, որ կանանց դեմ բռնությունը չի կարող արդարացվել կամ անուշադրության մատնվել անկախ «որեւէ սովորույթից, ավանդույթից կամ կրոնական համոզմունքներից»։

Հռչակագիրը նաեւ կոչ է անում աղջիկներին եւ կանանց ապահովել սեռական դաստիարակությամբ եւ հակաբեղմնավորիչ միջոցներով։

Հռչակագրի ընդունման շուրջ բանակցություններին մասնակցել է մոտ 190 երկիր։ Կաթոլիկ եկեղեցին, Իրանը, Ռուսաստանը եւ մի շարք այլ երկրներ այս առնչությամբ վերապահումներ են հայտնել, իսկ Եգիպտոսը, որտեղ իշխող քաղաքական ուժը Մահմեդական եղբայրությունն է, հայտարարել է, որ այս հռչակագիրը կործանիչ ազդեցություն կունենա։


Մինչդեռ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշել են, որ այս հռչակագրի ընդունում կարեւոր նախադեպ է ստեղծում ամբողջ աշխարհում կանանց իրավունքների համընդհանուր չափանիշներ սահմանելու ջանքերի տեսակետից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG