Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Իշխանությունը պատրաստ է փոխզիջումների»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 15-ի ուշ երեկոյան այցելեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հրապարակում տեղադրված վրանատիպ ծածկի տակ Հովհաննիսյանը եւ Աբրահամյանը մոտ 20 րոպե առանձնազրույց ունեցան։ Առանձնազրույցից հետո ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի Ազգային ժողովի նախագահը ասաց, որ իշխանությունը պատրաստ է փոխզիջումների, որ նախագահ Սերժ Սարգսյանը կողմ է, որպեսզի խնդիրը լուծվի համերաշխության տարբերակով։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG