Մատչելիության հղումներ

Ապրիլի առաջին կեսը` մեծ ֆուտբոլի օրեր Եվրոպայում


Իսպանիա - «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի հանդիպմանը երկրորդ գնդակն է խփել «Միլան»-ի դարպասը, Բարսելոնա, 12-ը մարտի, 2013թ.

Իսպանիա - «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի հանդիպմանը երկրորդ գնդակն է խփել «Միլան»-ի դարպասը, Բարսելոնա, 12-ը մարտի, 2013թ.

Հայտնի են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը։

Այսօր Նյոն քաղաքում (Շվեյցարիա) տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկած 8 թիմերի հանդիպումների վիճակահանությունը։

Մալագայի նույնանուն թիմը մրցելու է Դորթմունդի «Բորուսիա»-ի հետ, Մադրիդի «Ռեալ»-ի մրցակիցը Ստամբուլի «Գալաթասարայ»-ն է, Փարիզի «Պարի Սեն Ժերմեն»-ը խաղալու է կատալոնական «Բարսելոնա»-ի հետ, իսկ Մյունխենի «Բավարիա»-ն հանդիպելու է Թուրինի «Յուվենտուս»-ի հետ։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 2-ին եւ 3-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 9-ին եւ 10-ին։

Այսօր Նյոնում վիճակահանությամբ որոշվել են նաեւ Եվրոպայի լիգայի գավաթի համար պայքարող զույգերը։

Լոնդոնի «Չելսի»-ն ապրիլի 4-ին կընդունի Կազանի «Ռուբին»-ին, Լոնդոնի «Թոթենհեմ»-ը կընդունի Բազելի նույնանուն ակումբին, Ստամբուլի «Ֆեներբահչե»-ն խաղալու է Հռոմի «Լացիո»-ի հետ, իսկ Լիսաբոնի «Բենֆիկա»-ն կընդունի Նյուքասլի «Յունայթեդ»-ին։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG