Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային հայկական կոնգրեսը գրանցվել է Հայաստանում


Արա Աբրահամյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի ժամանակ, Երեւան, 15-ը հոկտեմբերի, 2012թ.

Արա Աբրահամյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի ժամանակ, Երեւան, 15-ը հոկտեմբերի, 2012թ.

Արա Աբրահամյանի գլխավորած «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը մարտի 11-ին գրանցվել է Հայաստանում որպես իրավաբանական անձանց միջազգային միություն։ Դրանով իսկ կատարվել է անցած տարվա հոկտեմբերին Երեւանում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ համագումարի որոշումը։

«Նորանկախ Հայաստանի պատմության վերջին տասնամյակը նշանավորվեց Հայաստան - Սփյուռք հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ եւ խորացմամբ: Հատկապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայաստան - Սփյուռք կապերը դարձել են ավելի ինստիտուցիոնալ, հարաբերությունները ձեռք են բերել առավել նպատակային եւ դինամիկ բնույթ», - նշում է Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակը այսօր տարածած հաղորդագրությունում` շարունակելով. - «Հայրենիքն այլեւս աշխարհասփյուռ հայության համախմբման հիմնական աշխարհագրական, քաղաքական ու հոգեւոր առանցքն է: Այս առումով վաղուց էր հասունացել Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության կենտրոնացումը Հայաստանում, համապատասխան կառույցի եւ ենթակառուցվածքի ստեղծմամբ նպատակային եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես պետական կառույցների, այնպես էլ սփյուռքյան կազմակերպությունների (հայաստանյան գրասենյակների) հետ, որոնց թիվը երկրում տարեցտարի ավելանում է»:

«Մեր առաջնահերթ ծրագրային ուղղությունը եղել եւ լինելու է հայ ազգային ինքնության պահպանումը եւ զարգացումը, Սփյուռքի կազմակերպությունների, համայնքային կառույցների հետ համատեղ, նպատակային ծրագրերի մշակումը եւ իրականացումը, որոնք ուղղված են հայության համախմբմանը, համազգային խնդիրների լուծման գործում միաժամանակյա ակցիաների կազմակերպումը եւ համակարգված լոբբինգը, կրթական, մշակութային, գիտական, տնտեսական, նորարարական-ներդրումային ծրագրերը, որոնք համաձայնեցված կլինեն Հայաստանի պետական կառույցների հետ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG