Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների վերաբերյալ 252 հաղորդում, 13 քրեական գործ


Հայաստանի նախագահի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը Երեւանի ընտրատեղամասերից մեկում, 18-ը փետրվարի, 2013թ.

Հայաստանի նախագահի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը Երեւանի ընտրատեղամասերից մեկում, 18-ը փետրվարի, 2013թ.

Երկու ամիս առաջ Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189 հաղորդման դատախազությունն ընթացք է տվել լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` ստացված 252 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 223-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից որեւէ մեկը չի բողոքարկվել, 3 հաղորդում քննարկման փուլում է:

«Աշխատանքին խումբը համագործակցել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ, ինչը դրական է գնահատվել նաեւ վերջիններիս կողմից», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG