Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ. «Եկեղեցին չի արդարացնում հացադուլը»


Էջմիածնի Մայր Տաճարը
Էջմիածնի Մայր Տաճարը
Հետեւելով հետընտրական զարգացումներին եւ դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը։

Նշելով, որ բարձր է գնահատում «մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ եւ քաղաքակիրթ կազմակերպման եւ իրականացման», Մայր Աթոռը շարունակում է. - «Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաեւ այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը»:

«Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի եւ կոչ ուղղում առաջնորդվել եղբայրասիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության եւ ատելության դրսեւորումներից։ Հորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG