Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն իր աջակիցներին եւ հրապարակում հավաքված մարդկանց խնդրեց այլեւս չարծարծել վրանի տեղադրման հարցը։

«Պետք չէ դիմել այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետը ինքը չորոշի վրանի տեղադրումը», - ասաց Հովհաննիսյանը եւ միաժամանակ անընդունելի եւ անիրավաչափ որակեց ոստիկանության գործողությունները։

«Ես թույլ չեմ տա, որ քաղաքացին եւ ոստիկանն իրար դեմ կանգնեն այստեղ», - ասաց Հովհաննիսյանը։

Նա ասաց նաեւ, որ մարդիկ արդեն գիտեն մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանի տեսակետն այն մասին, որ ոստիկանները սխալ են գործել եւ որ մեկ վրանի տեղադրումը չի հակասի օրենքին. - «Երբ ոստիկանապետ Գասպարյանի խիղճը շարժի, թող նա որոշի վրանի տեղադրումը»։

Րաֆֆի Հովհաննյիսյանը հրաժարվեց մեկնաբանել այլ քաղաքական ուժերի հայտարարությունների` ասելով, որ կմեկնաբանի միայն նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։

Նա կեղծիք անվանեց «ստվերային կառավարություն կազմելու» մասին ասեկոսեները։ Նշեց, որ պատրաստ է ընդունել քաղաքական ցանկացած ուժի հետ համագործակցելու առաջարկը։

Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ վաղվա «հաղթահավաք-հանրահավաքում» կհաղորդի իր դիրքորոշումը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, իսկ շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի կունենա ռոք-համերգ հայկական խմբերի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG