Մատչելիության հղումներ

77 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացել է ճանաչված գրող, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:

Սահակյանը մի շարք գրքերի հեղինակ է, 1982 թվականից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր։

Տարբեր տարիների աշխատել է հայաստանյան մամուլում, կոմերիտմիության կենտկոմում, խորհրդային Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, անկախ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, եղել է նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր։

«Խոր վշտով տեղեկացա իմ վաղեմի բարեկամ եւ սիրելի հարեւան Արամայիս Սահակյանի մահվան մասին: Աստված հոգին լուսավորի», - Facebook-ի իր էջում գրում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG