Մատչելիության հղումներ

Քաշքշուկից հետո որոշվեց վրանը երեկոյան տեղադրել Ազատության հրապարակում


Քաշքշուկից հետո որոշվեց վրանը երեկոյան տեղադրել Ազատության հրապարակում
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
Կեսօրին Ազատության հրապարակում լարված իրավիճակ էր. ոստիկանները թույլ չէին տալիս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին վրան տեղադրել հրապարակի խոտածածկ հատվածում. պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաեւ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը տեւական ժամանակ փորձում էին բացել վրանը, սակայն ոստիկանները ձեռքերով շղթա կազմած հետ էին հրում նրանց: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր այստեղ:

Երեւանի քաղաքապետարանը, ի պատասխան «Ժառանգության» դիմումի, այսօր արգելել է հրապարակի ասֆալտապատ հատվածում վրան տեղադրել` պատճառաբանելով, որ այնտեղ պատմամշակութային հուշարձաններ են գտնվում: «Ժառանգության» ներկայացուցիչներն էլ հակադարձում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանի հետնամասում` խոտածածկի վրա են վրանը տեղադրում: Հրապարակ էին եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, որոնց պնդմամբ` ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եւ մեկ վրանի տեղադրումը օրինական է:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն, հայտարարեց, թե ժառանգականները նախապես ծրագրած սադրանքի են գնում:

«Ես ձեր գործողությունների մեջ սադրանք եմ տեսնում, քանի որ դուք մտածված դիմել եք ասֆալտապատ տարածքի հետ կապված, ստանալով մերժում վրան տեղադրելու…. Միեւնույն է ինչքան էլ սադրիչ գործողություններ կատարեք, ոստիկանությունը զերծ է մնալու այս ամեն ինչից», - ասաց փոխոստիկանապետը:

Ոստիկանների հետ առանձին բանակցելուց հետո «Ժառանգություն» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ վրանը կտեղադրեն ժամը 17-ին` Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսին զուգահեռ:

«Գործ ունենք ոչ թե խոչընդոտելու իրավական որոշման հետ, որովհետեւ ոստիկանության գործողությունները իրավական դաշտում չեն գտնվում եւ իրավաչափ չեն, այլ քաղաքական որոշման հետ` ամենաբարձր մակարդակում կայացված», - հայտարարեց Խուրշուդյանը:

Հովհաննիսյանն ինքը չէր միջամտում, նա հայտարարել է, որ իրեն վրան պետք չէ, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչներն էլ պնդում են, թե անկախ Հովհաննիսյանի կամքից` վրանը տեղադրվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG