Մատչելիության հղումներ

Զորակոչի եւ զինծառայության հետ կապված անվճար իրավական խորհրդատվություն


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է զորակոչի եւ զինվորական ծառայության հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` քաղաքացիների հարցերին կպատասխանեն բարձրակարգ եւ փորձառու իրավաբաններ:

Խորհրդատվությունը տրամադրվելու է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնում` Երեւան, Օրբելի 6/148 հասցեում: Մինչ այցելությունը պետք է աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ը, գրանցվել 060545600 հեռախոսահամարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG