Մատչելիության հղումներ

Սիրիայում զոհվել է ԵՄ-ի պատվիրակության ներկայացուցիչը


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի թաղամասերից մեկի գնդակոծումից հետո հրշեջները փորձում են մարել հրդեհը, 13-ը մարտի, 2013թ.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի թաղամասերից մեկի գնդակոծումից հետո հրշեջները փորձում են մարել հրդեհը, 13-ը մարտի, 2013թ.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեքշաբթի օրը հրթիռային հարձակումից զոհվել է Սիրիայում Եվրոպական միության պատվիրակության անդամներից մեկը:

Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ահմադ Շիհադեն զոհվել է Դամասկոսի արվարձաններից մեկում, որտեղ բնակվում էր:

Էշթոնը կոչ է արել սիրիական հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնց զոհերի թիվը արդեն հասնում է 100 հազարի, մեկ միլիոնից ավելի մարդ փախստական է դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG