Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս առաջինը` կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետ


Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո, արխիվ

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո, արխիվ

Սպիտակ ծուխը Սիքստինյան մատուռի վրա եւ Վատիկանի զանգերի ղողանջը ազդարարեցին, որ մոլորակի 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկներն ունեն նոր առաջնորդ։

Վատիկանում գումարված կարդինալների ժողովը` կոնկլավը, քիչ առաջ Հռոմի պապ է ընտրել արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին, ով իր գահակալության համար ընտրել է Ֆրանցիսկոս անունը։

Նոր Պապի ծնողները Իտալիայից են տեղափոխվել Արգենտինա։

Քվեարկելու իրավունքով օժտված 115 կարդինալները երեկվանից են ընտրություններ անցկացնում։ Մատուռի վրա տեղադրված ծխնելույզից այս ընտրությունների ընթացքում չորս անգամ սեւ ծուխ է բարձրացել, ինչը նշանակել է, որ ընտրություն չի կատարվել։

Այսօր երեկոյան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր հավատացյալներ, տեսնելով սպիտակ ծուխը, սկսել են վանկարկել «Habemus papam!»` «Մենք Պապ ունենք»։

Ֆրանցիսկոս առաջինը փոխարինեց Բենեդիկտոս 16-րդին, ով փետրվարին` ամբողջ աշխարհի համար անսպասելի, հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում եւ փետվարի 28-ից սկսվեց «թափուր աթոռի» ժամանակաշրջանը։

Բերգոլիոն Վատիկանի առաջին առաջնորդն է Հարավային Ամերիկայից։

Քիչ առաջ 76-ամյա Ֆրանցիսկոսը Վատիկանի պատշգամբից կարճ ուղերձով դիմել է հավատացյալներին, շնորհակալություն է հայտնել եւ բոլորին հորդորել է իր հետ միասին աղոթել հրաժարական ներկայացրած Բենեդիկտոսի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG