Մատչելիության հղումներ

Քրդերը ազատ արձակեցին թուրք պատանդներին


Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները այսօր ազատ են արձակել ութ թուրք պատանդներին, որոնց Հյուսիսային Իրաքի ճամբարներից մեկում էին պահում շուրջ երկու տարի շարունակ։

Պատանդների թվում էին վեց զինվորականներ, մեկ ոստիկան եւ մեկ տեղական պաշտոնյա, հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ պատանդների ազատ արձակման գործում միջնորդի դեր է իրականացրել Թուրքիայում գործող քրդական կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG