Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանին այցելել է ոստիկանապետը


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Երեւանի Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր առավոտյան` ժամը 7։30-ի սահմաններում, այցելել է Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Նրանց զրույցի մանրամասները ո՛չ Հովհաննիսյանի ներկայացուցիչները, ո՛չ Ոստիկանությունը առայժմ չեն փոխանցում։

Հովհաննիսյանին այսօր այցելել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

Նրանց հետ «Ժառանգության» առաջնորդի քննարկած հարցերի մասին եւս առայժմ չի հաղորդվում։


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG