Մատչելիության հղումներ

HRW-ն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել ցուցարարներին


Բողոքի ցույցը Բաքվում, 10-ը մարտի, 2013թ.

Բողոքի ցույցը Բաքվում, 10-ը մարտի, 2013թ.

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել անցած կիրակի օրը Բաքվում ձերբակալված ցուցարարներին եւ միջադեպի անկողմնակալ քննություն սկսել:

Հարյուրավոր քաղաքացիներ Ադրբեջանի մայրաքաղաքում բողոքի ակցիա էին իրականացնում` դժգոհելով զինծառայողների նկատմամբ բանակում իրականացվող խոշտանգումների դեմ:

Human Rights Watch-ի գնահատմամբ` իշխանությունները անհարկի ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

«Ադրբեջանի կառավարությունը առանց ամոթի կոպտորեն խախտում է մարդկանց հիմնարար իրավունքը` խաղաղ ճանապարհով դժգոհություն արտահայտել», - ասված է հեղինակավոր կազմակերպության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG