Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Հունաստան


Էդվարդ Նալբանդյանի եւ Գիդո Վեստերվելեի համատեղ ասուլիսը Երեւանում, 16-ը մարտի, 2013թ.

Էդվարդ Նալբանդյանի եւ Գիդո Վեստերվելեի համատեղ ասուլիսը Երեւանում, 16-ը մարտի, 2013թ.

Մարտի 13-14-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` մարտի 15-ին Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG