Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 09։30-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում՝ Աշոցքում եւ Մեղրիում, տեղում էր ձյուն: Փակ է Սելիմի լեռնանցքը:

Տրանսպորտի եւ կապի նախարարության փոխանցմամբ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG